Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Տարոն Մարգարյանը՝ մայրաքաղաքի շախմատի ֆեդերացիայի նախագահ

Տարոն Մարգարյանը՝ մայրաքաղաքի շախմատի ֆեդերացիայի նախագահ
12.01.2014 | 21:20

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընտրվել է մայրաքաղաքի շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Ընտրությունը կայացել է այսօր տեղի ունեցած Երևանի շախմատի ֆեդերացիայի կոնֆերանսում։ Այդ մասին հայտնում է armchess.am կայքը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավարը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է։

Դիտվել է՝ 994

Մեկնաբանություններ